Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում առաջնության նորեկ «Նորավանքը» հյուրընկալեց «Արարատ-Արմենիային»:
Երևանյան թիմը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը. դուբլով աչքի ընկավ Ուիլտրեդ Էզան՝ խաղակեսերից յուրաքանչյուրում գոլի հեղինակ դառնալով 1-ական անգամ:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 12 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Նորավանքն» ունի 3 միավոր ու 6-րդ տեղում է: