«Նորավանքին» է միացել նիգերիացի կիսապաշտպան Մոսես Կանդիդուսը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը ակումբի գործընկեր ռուսական «Վիստա» ակումբի ակադեմիայի սան է: Կանդիդուսը «Նորավանքում» հանդես կգա 6 համարի մարզաշապիկով: