Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Եվրո-2020-ում ելույթների մասին․
«Հստակ կարող եմ ասել, որ նա ճիշտ տրամադրվածությամբ էր ժամանել, բայց այնքան արդյունավետ չեղավ, որքան՝ ես կցանկանայի։ Ոմանք ասում են, որ նրան պետք է փոխարինել խաղերի ժամանակ։ Նրա մակարդակի խաղացողների հետ նման իրավիճակներում մշտապես դիլեմա է առաջանում։ Մբապեն այն խաղացողն է, որը կարող է ցանկացած պահի ամեն ինչ փոխել՝ անկախ նրանից լավ է խաղում, թե՞ վատ»,- մարզչի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հիշեցնենք՝ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնության 31 խաղում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրոպայի առաջնության նա 4 հանդիպման է մասնակցել և մեկ անգամ դարձել գոլային փոխանցման հեղինակ։