Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարությամբ է հանդես եկել Instagram-ի իր էջում՝ հայտնելով ,որ իր համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է․
«Ցանկանում եմ հայտնել, որ ես, ցավոք, ստիպված եմ ավարտել 2021 թվականի մրցաշրջանը։ Անկեղծ ասած, ես արդեն մեկ տարի է՝ տառապում եմ իմ ոտքի պատճառով, ու ինձ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար։ Իմ թիմի և ընտանիքիս հետ խոսելուց հետո կայացրի այս որոշումը։ Կարծում եմ՝ սա լավ միջոց է վնասվածքից վերականգնվելու համար։
Սա մի տարի էր, որի ընթացքում ես բաց թողեցի ինձ համար այնպիսի կարևոր մրցաշարեր, ինչպիսիք են Ուիմբլդոնը, Օլիմպիական խաղերը, ԱՄՆ-ի Բաց առաջնությունն ու շատ այլ իրադարձություններ։ Հաշվի առնելով այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում ես հնարավորություն չեմ ունեցել մարզվելու և մրցելու այնպես, ինչպես ինձ իսկապես դուր է գալիս, ես եկա այն եզրահանգնման, որ ինձ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար»,- ասել է Նադալը։