Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում ղազախական «Կայրաթը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ղազախական թիմը դուրս էր մնացել ԵԼ որակավորման 3-րդ փուլից՝ պարտվելով Երևանի «Ալաշկերտին»: