Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի ներկայացուցիչ ԲԿՄԱ-ն նորեկ ունի: Թիմի կազմը համալրել է Արթուր Գրիգորյանը: Վերջինս նախորդ մրցաշրջանում խաղում էր «Փյունիկի» կազմում:
Գրիգորյանը ժամանակին խաղացել է նաև «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ-2», «Արցախ» և «Գանձասար» ակումբներում:
Նոր մրցաշրջանում ԲԿՄԱ-ն անցկացրած 4 խաղում կրել է նույնքան պարտություն: