Օգոստոսի 26-27-ին կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Նախորդ տարիների համեմատ՝ այս առաջնությունը լինելու է մեծահասակների միջև և ընտրական բնույթ է կրելու Մ23 տարեկանների և մեծահասակների Աշխարհի առաջնության համար:
Բուն մրցումը կմեկնարկի օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ին Երևանի «Գազպրոմ Արենա»-ում:
Եզրափակիչները՝ նույն օրը, ժամը 15:00-ից սկսած: