Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող ու Եվրոպայի նախկին չեմպիոն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Էրլինգ Հոլանդի մասին.
«Միգուցե, Հոլանդն ու Մբապեն առաջիկա տարիների ընթացքում իշխեն համաշխարհային ֆուտբոլում: Պետք է սպասել ու հասկանալ, թե ուր կտեղափոխվի նորվեգացին ընթացիկ մրցաշրջանից հետ: «Ռեալն» ու «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունեն, և ես Հոլանդին տեսնում եմ ԱՊԼ-ում: Նա լավ կնայվի «Լիվերպուլի» կազմում: Նրա հայրը ևս այնտեղ է խաղացել:
Նա բացառիկ խաղացող է: Հոլանդի պես խաղացողներ հայտնվում են 30-40 տարին մեկ: Էրլինգը իսկական «գոլային մեքենա» է: Նրան անհնար է կանգնեցնել: Ես նրա տարիքի խաղացողների մեջ նախկինում նման բացառիկություն չեմ տեսել:
Նրա թույլ կողմը գլխով խաղն է: Հոլանդը քիչ է աչքի ընկնով գլխով խաղով: Մնացած առումներով Հոլանդն իդեալական է»,-Sport1-ին ասել է Ռումենիգեն: