Ռուս թենիսիստ և աշխարհի 2-րդ ռակետ Դանիել Մեդվեդևը Տորոնտոյում ընթացող Masters-ի եզրափակչում հաղթեց ամերիկացի Ռայլի Օպելկային (ATP վարկանիշում 32-րդը):
Մրցակիցները կորտում անցկացրեցին 1 ժամ 25 րոպե: Մեդվեդևը երկու սեթում հաղթեց Օպելկային՝ 6: 4, 6: 3 հաշվով:
ATP-ի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի 16-ի դրությամբ աշխարհի լավագույն թենիսիստների թարմացված վարկանիշը:
Առաջին տասնյակում փոփոխություններ չեղան: Սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է առաջատարը մնալ 12113 միավորով: Դանիլ Մեդվեդևը, Տորոնտոյի մրցաշարում հաղթելուց հետո, վաստակեց 10,620 միավոր և կրճատեց հաշվի տարբերությունը Նովակի նկատմամբ, սակայն մնաց երկրորդ տեղում: Եռյակը եզրափակում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը՝ 8350 միավորով:
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 12113 միավոր
2 (2): Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 10620
3 (3): Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 8350
4 (4): Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 7815
5 (5): Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 7263
6 (6): Դոմինիկ Տեմ (Ավստրիա) — 7005
7 (7): Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 6005
8 (8): Մատեո Բերետտինի (Իտալիա) — 5533
9 (9): Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 4215
10 (10): Դենիս Շապովալով (Կանադա) — 3625 …