«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մոտ է «Վեսթ Հեմ» վերադառնալուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «մրճահարների» կազմում:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամբողջությամբ վաճառել 28-ամյա խաղացողի տրանսֆերը:
Նախկինում Լինգարդի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Աթլետիկոն»: