«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը շուտով կարող է լքել ակումբը: Այս մասին հաղորդում է 90min.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերել, որպեսզի մեծացնի 2022 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքական մտնելու հնարավորությունները:
Այս պահին խաղացողին հետեւում են «Բարսելոնան» եւ «Միլանը»: