«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն ասել է, թե ինչու հարձակվող Հարի Քեյնը հայտավորված չէ ԱՊԼ առաջին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
«Քեյնը շարունակում է պատրաստվել, նա պիտի մարզավիճակ ձեռք բերի։ Նա այսօր մարզվել է ու շարունակելու է դա անել, քանի դեռ պատրաստ չի եղել թիմին օգնելուն։ Նրան այնքան էլ շատ մարզումներ պետք չեն։
Առավոտյան Քեյնը մարզում է անցկացրել։ Չգիտեմ՝ ինչ է պատրաստվում անել «Ման Սիթիի» դեմ խաղի ժամանակ»,- մարզչի խոսքերն է փոխանցում Standart.co.uk-ը։
Ավելի վաղ հաղորդվում է, որ Քեյնը բաց է թողնում «Տոտենհեմի» մարզումները «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկության պատճառով։