Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը, Լուկակուի՝ Լոնդոն վերադառնալուց հետո, պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռոման» ու «Արսենալը»:
«Չելսին» տրանսֆերը գնահատում է 50 մլն եվրո: Առայժմ ամենաշատն առաջարկել է «Ռոման»՝ 45 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 32 խաղում Աբրահամը դարձել է 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: