ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Լիգա 1-ի երկրորդ տուրի «Ստրասբուրգի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կազմի ու Լիոնել Մեսսիի տեղափոխության մասին։
«Երբ մի քանի խաղացող է գալիս, միշտ չէ, որ դա հեշտ է լինում մարզչական շտաբի, անձամբ նորեկների ու ակումբի համար։ Բայց դա մեր աշխատանքն է, պիտի մրցունակ մնանք։ Մեր առաջնահերթությունը վաղը 3 միավոր վաստակելն է։ Եվ մենք դրա վրա ենք կենտրոնացած։
Մենք, ինչպես երկրպագուներն ու բոլոր խաղացողները, ուրախ ենք, որ Լեո Մեսսին մեզ հետ է։ Հաճելի է նրան այստեղ ողջունելը։ Նա լի է դրական էներգիայով։ Մենք հիանալի թիմ ունենք։ Կարող ենք մրցունակ լինել ու հույս ունենք՝ հնարավոր ամեն բան կանենք ակումբի նպատակներին հասնելու համար»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։