Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Վիլառեալի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տոռեսի տրանսֆերը:
24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 65 մլն եվրո, սակայն լոնդոնյան ակումբը հույս ունի, որ «դեղին սուզանավն» ավելի ցածր գնով կվաճառի պաշտպանի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Պաու Տոռեսը Իսպանիայի Օլիմպիական հավաքականի կազմում դարձավ արծաթե մեդալակիր՝ եզրափակչում պարտվելով Բրազիլիային: