«Բավարիայի» տրանսֆերային նպատակը «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսն է։ Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Marca-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Գերմանիայի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Դավիդ Ալաբային փոխարինողի, որը, կարծես թե, ամռանը հեռանում է մյունխենյան ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում Տոռեսը «Վիլյառեալի» կազմում մասնակցել է Լա Լիգայի 20 խաղի ու աչքի ընկել երկու գոլով։