ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում պարտվելուց հետո «Վիլյառեալի» մարզիչ Ունայ Էմերին կիսվել է իր տպավորություններով․
«Ես շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս ակումբը և այս նախագիծը: Մենք հավասար պայմաններով մրցում էինք աշխարհի լավագույն թիմի հետ:
Իմ սաները զգացին կուտակված հոգնածությունը: Մենք հասկանում էինք, որ ֆավորիտ չենք, սակայն ամեն ինչ արեցինք հաղթելու համար»,- մեջբերում է մասնագետին Tuttomercatoweb-ը:
Չորեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Չելսիի» և «Վիլյառեալի» միջև: Հանդիպումը տեղի ունեցավ Բելֆաստում և ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 1:1):