Կարեն Խաչանովը շարունակում է իր հաղթարշավը Կանադայում ընթացող Տորոնտոյի մրցաշարում: Երկրորդ տուրում թենիսիստը հաղթեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ասլան Կարացևին:
Առաջին սեթում Խաչանովին հաջողվեց հաղթել թայ-բրեյքում 7:6 (9: 7), իսկ երկրորդ սեթում նա Կարացևին թույլ տվեց չորս գեյմ վերցնել: Վերջնական արդյունքը՝ 7:6 (9:7), 6:4: Հանդիպումը տևեց 2 ժամ 11 րոպե:
3-րդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա Ստեֆանոս Ցիցիպասի հետ:
Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Տորոնտոյում ընթացող մրցաշարի 3-րդ փուլ: Ռուս թենիսիստը հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոջինիին: Հանդիպումը տևեց 1 ժամ 32 րոպե:
Առաջին սեթում Ռուբլյովը հաղթեց թայ-բրեյքում 7:6 (7:4), իսկ երկրորդում թույլ տվեց մրցակցին վերցնել երեք գեյմ: Վերջնական արդյունքը՝ 7:6 (7: 4), 6:3:
3-րդ տուրում Անդրեյ Ռուբլյովը կխաղա Ջոն Իսների հետ:
Իսկ ահա Մոնրեալի կանանց մրցաշարում ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովան ավարտեց իր մասնակցությունը Մոնրեալում կայանալիք մրցաշարին: Երկրորդ փուլում Պոտապովայի մրցակիցը ամերիկացի Կորի Գաուֆն էր: Առաջին սեթում 0:5 հաշվի ժամանակ Անաստասիան բժշկական թայմաութ վերցրեց, սակայն այդպես էլ կորտ չվերադարձավ:
Հաջորդ տուրում Գաուֆը կխաղա բրիտանացի Յոհանա Կոնտեի հետ, ով ավելի վաղ հաղթել էր ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինային:
Հաջորդ փուլում է նաև կանադուհի Բիանկա Անդրեեսկուն։ Նա երկրորդ տուրում հաղթեց բրիտանուհի Հարրիեթ Դարթին՝ 6: 1, 3: 6, 6: 3:
Նրա մրցակիցը երրորդ փուլում կլինի Օնս Ժաբերը՝ Թունիսից։ Վերջինս երկրորդ տուրում հաղթել էր Դարյա Կասատկինային։