Պորտուգալիայի հավաքականի և «Լիլի» պաշտպան Ժոսե Ֆոնտեն օրիգինալ կերպով է մեկնաբանել Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ:
«Հիմա ես ամեն օր գրում եմ Կրիշտիանուին: Ես խնդրում եմ նրան տեղափոխվել «Լիլ», բայց նա միայն ծիծաղում է»,- մեջբերում է ֆուտբոլիստին Record-ը:
Մեսսին երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Մեսսին նոր թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին կդառնա Լիգա 1-ի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Մանրամասներն՝ այստեղ։