ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսսին կդառնա Ֆրանսիայի առաջնության պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հայտնում է Le Parisien-ը:
Մեսսին, հարկերը վճարելուց հետո, նոր թիմում տարեկան կվաստակի 41 միլիոն եվրո:
Այսպիսով, արգենտինացին կդառնա ֆրանսիական Լիգա 1-ի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը` գերազանցելով իր թիմակից Նեյմարին, ով մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 37 միլիոն եվրո:
Մեսսին երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Մեսսին նոր թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով: