«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Չելսիից» կրած պարտությունը: Հանդիպումը տեղի ունեցավ Բելֆաստում և ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 1:1):
«Մեզ վիճակված չէր հաղթել, բայց կարող ենք հպարտանալ այսօրվա խաղով, հպարտանալ թիմով, երկրպագուներով, ակումբով, մարդկանցով: Մենք մրցում էինք լավագույնների հետ:
«Չելսին» ֆավորիտ էր: Ես նրանց համարում եմ աշխարհի լավագույն ակումբը», — Մորենոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ավելացնենք, որ Մորենոն դարձավ այս խաղում գոլի հեղինակ: Իսպանացի ֆուտբոլիստի համար դա 83-րդ գոլն էր այս թիմի կազմում: Այսպիսով, նա գերազանցեց ակումբում գոլերի քանակով ռեկորդակիր Ջուզեպե Ռոսսին, ով 2007-ից 2013 թվականներին հանդես էր գալիս «Վիլյառեալում»: