Օգոստոսի 13-ից 15-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանին, Արթուր Թալասյանին, Արմեն Երանոսյանին, Արսեն Թուրվանդյանին և Ալիկ Հովհաննիսյանին, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: