ՀՖՖ Տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպել է ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հարց ու պատասխան, հաղթական տեսանյութերի համատեղ դիտում, խորհուրդներ միստերից։
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում»,- գրում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում։