«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան նոր գլխավոր մարզիչ ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է իսպանացի Պաբլո Գարսիա Կայարգան։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Սանտանդերի «Ռասինգը», որտեղ նա համակարգել է մինչև 16 և 17 տարեկան թիմերի աշխատանքը։
Կայարգան մանկապատանեկան ֆուտբոլում աշխատանքային մեծ փորձ ունի տարբեր ժամանակներում աշխատել է 5-ից 10, 14-ից 15 տարեկան երեխաների հետ, գլխավորել է նաև «Ռիբամոնտան ալ Մար» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը։
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար, շատ կարևոր քայլ է իմ կարիերայի համար։ Արդեն ամբողջությամբ ներգրավված եմ աշխատանքային գործընթացին և ամեն ինչ կանեմ ակումբին հնարավորինս օգտակար լինելու համար»,- ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում նշեց Կայարգան։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ողջունում է իսպանացի մասնագետին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթում իր անչափ կարևոր աշխատանքում։