Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
Թեթևագույն քաշային կարգում մեր բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան:
Այսօր՝ օգոստոսի 6-ին կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։


Հարավաֆրիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 17 մենամարտից հաղթել է 13-ում:
Մենամարտը կկայանա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում



























































