«Բարսելոնան» կորոնավիրուսային համաճարակի պատճառով կրելու է ռեկորդային՝ 487 միլիոն եվրոյի կորուստներ: Այս մասին հայտարարել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան:
«Մրցաշրջանի վերջում մենք ակնկալում էինք 200 մլն եվրոյի կորուստներ, բայց ամեն ինչ գնում է նրան, որ այն կհասնի ռեկորդային՝ 487 մլն-ի:
Պետք է ավելի շատ աշխատել հովանավորների հետ և ներգրավել նորերին: Մենք պետք է բացատրենք նրանց, թե ինչ է ներկայացնում մեր ակումբը:
Թիմը լի է տաղանդավոր խաղացողներով: Հովանավորները, ովքեր կհամագործակցեն ակումբի հետ, կցանկանան շփվել նման խաղացողների հետ», — Լապորտայի խոսքերն է մեջբերում DiarioSport-ը: