ԵԼ որակավորման երրորդ փուլի շրջանակում այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ կհանդիպի ղազախական «Կայրաթի» հետ։
Հանդիպումը կկայանա Ալմաթիի «Կենտրոնական» մարզադաշտում՝ առանց հանդիսականների։ Հանդիպման մեկնարկը՝ 18։00-ին։ «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Երկու թիմերն էլ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից և պայքարը շարունակում են ԵԼ որակավորման 3-րդ փուլում։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Հանդիպումը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Հղումն՝ այստեղ։