«Բավարիայի» տնօրեն Օլիվեր Կանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ակումբի յուրահատկությունների մասին։
-Որքանո՞վ է սթրեսային այն փաստը, որ ակումբում Ձեր պաշտոնի անցնելը համընկավ նման փորձությունների հետ։
-Անգլիական ակումբները, որոնք սնվում են ներդրողների կողմից, անհավանական ֆինանսներ ունեն։ Չնայած դրան՝ մեզ միշտ հաջողվել է կոմպենսացնել այդ մրցակցային առավելության բացակայությունը։
Մենք առավելագույն ջանքերով ենք աշխատում դրա վրա, որովհետև մենք «Բավարիան» ենք։ Մյուս ակումբներից մեզ տարբերակում է այն, որ մենք արդեն շատ երկար տարիներ է հաջողության ուժեղ մշակույթ ունենք։ Հաղթողի մենթալիտետ ուրիշներն էլ ունեն, բայց մենք հաղթելու յուրահատուկ ունակություն ունենք։
Այստեղ մենք սովորեցնում ենք տիտղոսներ նվաճել, դա է «Բավարիայի» տարբերակիչ հատկանիշը։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ մի ողջ դարաշրջանի վրա ազդեցություն ունենալու փաստը շատ բան է տալիս խաղացողին։ Շատ խաղացողներ միայն կարիերայի ավարտից հետո են գիտակցում՝ ինչ է նշանակում դարաշրջանի կարևոր մասնիկը լինելը։