Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին արձագանքել է Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի այն հայտարարությանը, թե մյունխենյան ակումբի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ոչ լավագույն մարզավիճակի պատճառով պետք է բաց թողնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։
«Ջամալ Մուսիալան դեռ իր լավագույն մարզավիճակում չէ, բայց դա նորմալ է: Նա շարունակում է առաջադիմել։ Խնդրում եմ՝ համբերատար եղեք նրա նկատմամբ, նա ճիշտ ուղու վրա է: Այսօրվա խաղը [«Սանկտ Պաուլիի» դեմ — խմբ.] ևս մեկ քայլ էր ճիշտ ուղղությամբ։
Ես մի անգամ Օլիվեր Կանին տեսել եմ մարզման ժամանակ. դա ուղղակի անհավանական էր։ Նա կմեկներ աշխարհի առաջնության անգամ կոտրված ձեռքով ու ոտքով։ Ընդունեք սա որպես հաճոյախոսություն»,- բելգիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































