Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանն արձագանքել է Մարի-Լուիզե Էտայի նշանակմանը Բեռլինի «Ունիոնի» գլխավոր մարզչի պաշտոնում:
34-ամյա մասնագետը դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով գլխավորել է տղամարդկանց թիմ Եվրոպայի առաջատար հնգյակի առաջնություններում:
«Առաջին միտքս այն էր, թե ինչո՞ւ Բունդեսլիգայում կին մարզչի նշանակումն այսքան երկար ժամանակ պահանջեց: Դեռ «Բավարիայում» աշխատելու տարիներին ես լրջորեն ուսումնասիրել եմ կանանց ֆուտբոլը. այնտեղ մակարդակն իսկապես շատ բարձր է, հատկապես՝ խաղի ընկալման տեսանկյունից:
Այն, ինչ հիմա կատարվում է կանանց ֆուտբոլում, դեռ միայն սկիզբն է։ Այնպես որ, այս նշանակումն ինձ համար անակնկալ չէր»,- Կանի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն:
Հավելենք, որ Էտայի գլխավորությամբ առաջին խաղում «Ունիոնը» Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Վոլֆսբուրգին»։




























































