Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը:
Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց:
Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում:
Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց: