Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը ևս մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում մեր մարզիկը 1/8 եզրափակչում նախ հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպասին, իսկ հաջորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ, Աֆրիկայի եռակի չեմպիոն Մոհամադ Էլսայեդին էր, որին Ասլանյանը պարտվեց։
Առաջին մրցափուլում Էլսայեդը հաղթեց 7։2 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով, սակայն հայ ըմբիշը զգուշացում ուներ։
Նշենք, որ Ասլանյանը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե Էլսայեդին դուրս գա եզրափակիչ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին կպայքարի ոսկե մեդալի համար: