«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բաց է թողել լոնդոնյան ակումբի մարզումը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակվողն այսօր՝ օգոստոսի 2-ին, արձակուրդից հետո պիտի վերադառնար թիմի ճամբար։ Բայց նա այդպես էլ չի գնացել մարզաբազա։
Գուցե, այդ կերպ անգլիացի ֆուտբոլիստը փորձում է հասնել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։ Ավելի վաղ անգլիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Քեյնը պլանավորում է հանդիպել ակումբի ղեկավարությանը, որպեսզի հաղորդի հեռանալու ցանկության մասին։
Հուլիսին հաղորդվում էր, որ 28-ամյա Քեյնը մոտ է 187 մլն եվրոյով «Սիթի» տեղափոխությանը, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
Քեյնը «Տոտենհեմի» սան է։