VBET Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում ՀՊԼ նորեկ «Սևանը» սեփական հարկի տակ ընդունել էր Չարենցավանի «Վանին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 5-2 հաշվով։
«Սևանը» հենց առաջին րոպեին բացեց հանդիպման հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Կլաուդիրը, 20-րդ րոպեին մրցակցի գոլին պատասխանեց Զավեն Բադոյանը, բայց 11 րոպե անց Մենսալաո Անդրեն խփեց տանտերերի երկրորդ գոլը։ Առաջին կեսի ավելացված 3-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ախմեդ Ջինդոյանը։
Մյուս գոլը՝ այստեղ։
Երկրորդ կեսում Անդրեն ևս երկու գոլի հեղինակ դարձավ՝ մրցակցի դարպասը գրավելով 68-րդ և 84-րդ րոպեներին։ Մեկ գոլ էլ խփեց Էբրիմա Ջատան։
Այսպիսով, «Սևանը» հաղթանակով մեկնարկեց ՀՊԼ-ում։