ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում «Լիլից» կրած 0-1 հաշվով պարտությունը:
«Հիասթափված եմ: Ընդհանրապես, մենք լավ խաղացինք, այնուամենայնիվ, չնայած երկրորդ խաղակեսում առավելությանը, չկարողացանք հաղթել: Շնորհավորում եմ« Լիլին »:
Այս մրցաշրջանում մենք ունենք շատ ավելի կարևոր նպատակներ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում L’Équipe-ն: ,
Նշենք, որ «Լիլն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Սուպերգավաթը և խաթարեց ՊՍԺ-ի 8-ամյա հեգեմոնիան: