ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի շարք վերադառնալու մասին.
«Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես է նա հարմարվում այլ առաջնությանը: Երբ նա կխաղա, հնարավոր չէ կանխատեսել: Դա համար ժամանակ է պահանջվում»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում TMW-ը:
Լիգա-1-ի 15-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում կմրցի «Սանտ-Էթյենի» հետ: