Մաուրիսիո Պոչետինոն գոհ է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխությունից։
«Սա լրացուցիչ մոտիվացիա է, մենք շատ ոգևորված ենք։ Մենք արդեն խաղացել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, և դա անհավանական բան է: Բայց այս հանդիպմանը խաղալու համար պետք է շատ աշխատել։
Փարիզցիները ուրախ կլինեն եզրափակչում տեսնել ՊՍԺ-ին, անկախ նրանից, թե եվրոպական որ քաղաքում կկայանա հանդիպումը։ Այո, հիմա այն կլինի Փարիզում, բայց ցանկացած քաղաքում նման զգացողություն կլիներ», արգենտինացի մասանգետի խոսքերն էփոխանցում RMC Sport-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում փարիզցիները սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին: