«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է թիմի հարձակվող Թեմի Աբրահամի վնասվածքի մասին, որը ֆուտբոլիստը ստացել է ԱՊԼ-ի 24-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղում (2:2).
«Նա սառույց դրեց կոճին, բայց ես դեռևս ոչինչ չգիտեմ, քանի որ չեմ խոսել իր հետ: Արդյոք կարո՞ղ ենք առանց նրա «գլուխ հանել». մենք ունենք խաղացողներ, որպեսզի հաղթահարենք այս կորուստը, բայց հույս ունեմ, որ նրան մի քանի շաբաթով չենք կորցնի: Բայց եթե դա տեղի ունենա, ապա ունենք խաղացողներ, ովքեր կարող են փոխարինել նրան»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Թեմի Աբրահամը Պրեմիեր-լիգայի 23 հանդիպման է մասնակցել: Անգլիացի հարձակվողը դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 24 տուրից հետո վաստակած 40 միավորով: