«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գովեստի խոսքեր է ասել կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հասցեին ՝ «Մոնցայի» հետ ընկերական խաղից հետո(2-1):
«Ռեմսին շատ լավ խաղաց պաշտպանությունում, և ես կարծում եմ, որ նա իսկապես կարող է կարևոր ֆուտբոլիստ լինել այդ դերում: Նա արդեն տեսնում է համապատասխան հնարավորություններ, լավ է զգում խաղադաշտը, և կարող է ավելի շատ տիրել գնդակին», -մասնագետի խոսքերն է փոխանցում Mediaset-ը:
2020/2021 մրցաշրջանում Ռեմսին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: