Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չկարողացավ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը տղամարդկանց մենապայքարում։
Երրորդ տեղի համար խաղում Ջոկովիչը պարտվել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային՝ 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Հանդիպումը 2 ժամ 49 րոպե է տևել։
Տոկիո-2020-ի ոսկե մեդալը միմյանց միջև կվիճարկեն մեր հայրենակից, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը։
Նշենք՝ 34-ամյա Ջոկովիչը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։