«Լիվերպուլի» պաշտպան Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանյի հաղորդմամբ, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Հաղորդվում է, որ դարպասապահ Էլիսոն Բեքերը նույնպես բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ `պայմանագիրը երկարաձգելու համար:
Անցած մրցաշրջանում Տրենդը Պրեմիեր լիգայում անցկացրեց 36 խաղ, որոնցում դարձավ երկու գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: