Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում»։
Այսօր «Վանը» բաց մարզում է անցկացրել։ ArmSport-ի թղթակիցը հայտնում է, որ մարզմանը մասնակցել է նաև Դաղբաշյանը։
Հիշեցնենք, որ Չարենցավանի «Վանը» այսօր ներկայացրեց նոր մարզաշապիկը գալիք մրցաշրջանի համար:
Միջոցառման սկզբում առաջիկա ծրագրերի մասին խոսեցին ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովն ու տնօրեն Սևադա Արզումանյանը: Մանրամասներն՝ այստեղ։