Չարենցավանի «Վանը» այսօր ներկայացրեց նոր մարզաշապիկը գալիք մրցաշրջանի համար: Միջոցառման սկզբում առաջիկա ծրագրերի մասին խոսեցին ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովն ու տնօրեն Սևադա Արզումանյանը:
«Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ այստեղ տեսնել ձեզ։ Առաջիկա մրցաշրջանում կարևորում եմ մեր ամբիցիոզ ելույթները: Հուսով եմ, որ կունենանք մեր հստակ ձեռագիրն ու լավ արդյունքներ։
Մենք անելու ենք առավելագույնը, ինչ կախված է մեզանից և մեր աշխատանքը տեսանելի կլինի երկրպագուների, լրագրողների և բոլորի»,- ասել է ակումբի նախագահը։
Կարդացեք նաև՝ Վանը ներկայացրեց նոր մարզաշապիկը։