Չարենցավանի Վանն այսօր ներկայացրեց նոր մարզաշապիկը գալիք մրցաշրջանի համար:
Միջոցառման սկզբում առաջիկա ծրագրերի մասին խոսեցին ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովն ու տնօրեն Սևադա Արզումանյանը:
«Ուրախ եմ ձեր ներկայության համար: Ամբիցիաներ ցույց կտանք այս առաջնությունում: Մեր նպատակը դա է. Շատ կարևոր է, որ մարզային ֆուտբոլում մենք ունենանք մեր ներդրումը, և կարծում եմ, որ մեզ մոտ դա կստացվի: Համայնքի ու երկրպագուների հետ համագործակցությունն ու ընդհանուր ֆուտբոլային մթնոլորտը թույ կտան, որ մենք ոչ միայն Բարձրագույն խմբում լավ արդյունքներ ցույց տանք, այլ նաև Չարենցավանում ֆուտբոլը զարգացնենք»,-նշեց Սևադա Արզումանյանը: