Իտալական Ա Սերիայի ղեկավարությունը որոշում է կայացրել ևս մեկ մրցաշրջանով երկարացնել «հինգ փոխարինումների» կանոնը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ ակումբներին դուր է եկել այդ կանոնը, որը սահմանվել էր COVID-19 համաճարակի պատճառով:
Նշենք, որ Ա Սերիայում լրացուցիչ ժամանակում թույլատրվում է կատարել նաև վեցերորդ փոխարինումը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին։