Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հաղթեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային:
Հանդիպումը տևեց 1 ժամ 20 րոպե և ավարտվեց հօգուտ աշխարհի 25-րդ ռակետի՝ 6:3, 6:3 հաշվով:
Եզրափակչում Խաչանովը կհանդիպի ATP վարկանիշի առաջին համար Նովակ Ջոկովիչի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի միջև դիմակայության հաղթողի հետ:
Օլիմպիական խաղեր. Թենիս Տղամարդիկ: Մենախաղեր․ կիսաեզրափակիչ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) — Պաբլո Կարերենո-Բուստա (Իսպանիա) — 6: 3, 6: 3