ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարը և Կիլիան Մբապեն հարցազրույ են տվել Paris United-ին, որը կազմակերպվել էր ակումբային հանդեսի՝ PSG Magazine-ի տասներորդ տարեդարձի կապակցությամբ:
Ֆուտբոլիստներին առաջարկել են խոսել իրենց ապագա ծրագրերի մասին, որոնք ուղղակիորեն կապված էին «կարմիր-կապույտների» հաջողության հետ։
Մբապեի ասել է, որ իր ամենամեծ երազանքը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգան հաղթելն է։ Դրանից հետո Նեյմարը պատասխանել է Մբապեին․ «Իմ ամենամեծ երազանքը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն է, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ՝ Աշխարհի չեմպիոն դառնալը։ Իսկ քեզ համար Կիլիան, միայն ՉԼ-ում հաղթանակն է չէ՞ կարևոր։ Աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությունն իմն է լինելու և Բրազիլիայինը»։
«Իմ ամենամեծ երազանքը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն է: Դա ֆանտաստիկ կլիներ: Բայց ևս մեկ Աշխարհի գավաթ նվաճելը նույնպես շատ լավ կլիներ», – պատասխանել է Մբապեն, որից հետո երկու ֆուտբոլիստներն էլ ծիծաղել են: