Tutomercatoweb-ը հայտնում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին արձակուրդից հետո ընտանիքի հետ վերադարձել է Բարսելոնա:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս պետք է երկարաձգի պայմանագիրը «Բարսայի» հետ:
Հիշեցնենք, որ վերջերս իսպանական Լա Լիգան իր պաշտոնական կայքից հեռացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջնության խաղացողների ցուցակից և հեռացրել է նրա պրոֆիլը «Բարսելոնայի» կազմից: Մանրամասներն՝ այստեղ։
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրի մասին դեռ հայտարարված չէ: