Իսպանական Լա Լիգան իր պաշտոնական կայքից հեռացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջնության խաղացողների ցուցակից և հեռացրել է նրա պրոֆիլը «Բարսելոնայի» կազմից:
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրի մասին դեռ հայտարարված չէ:
Իր հերթին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնու էր, որ արգենտինացին կատալոնացիների հետ համաձայնեցրել է նոր համաձայնագիրը հինգ տարի ժամկետով՝ 50% աշխատավարձի կրճատմամբ:
Նախորդ մրցաշրջանում Մեսսին Լա Լիգայում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 30 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: