Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ամերիկուհի Սիմոնա Բայլսը չի մասնակցի Տոկիոյի խաղերի թիմային մրցաշարին, հայտնում է AP-ն:
«Դա վնասվածքի պատճառով չէ: Դա պայմանավորված է Սիմոնայի հոգեբանական խնիրներով», — Բայլսի մարզչին է մեջբերում լրագրող Մոնիկա Ալբան:
Ավելի վաղ նշվում էր, որ Բայլզը վնասվածք է ստացել։
Բայլսը աշխարհի 19-ակի չեմպիոն է (ընդհանուր հաշվարկ), որը, ի դեպ, համաշխարհայի ռեկորդ է մարմնամարզությունում։ Բայլսը 3 անգամ արժանացել է «Ամերիկայի չեմպիոն» մրցանակին (2013, 2014 և 2015 թթ), դարձել է Աշխարհի չեմպիոն երկու անգամ «գետնային վարժություններ» մարզագործիքի վրա (2013, 2014) և մեկ անգամ «գերան» մարզագործիքի վրա (2014), իսկ 2014 թ. հավաքականի հետ արժանացել է ոսկե մեդալի Աշխարհի սպորտային մարմնամարզության առաջնությունում։